ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Եթե դու քաղաքական գործիչ ես ու ցանկանում ես ազգը փրկել, ուրեմն…

Եթե դու քաղաքական գործիչ ես ու ցանկանում ես ազգը փրկել, ուրեմն…
16.03.2024 | 06:59

Հարցազրույցների, լայվերի ժամանակ պիտի հանդես գաս կաստյում-շըլվար, գալուստիկով: Ցանկալի է, որ պիջակը լինի մեկ ռազմեր փոքր: Անպայման պետք է ուշադրություն դարձնես փորիդ, որովհետև սպառողական հասարակություններում տղամարդու փորը ստատուսի, հարգանքի, ունեցվածքի նշան է:

Պիտի ընդունեք խորիսմաստ հայացք և ընթացքում գոնե 5 անգամ կրկնեք հետևյալ մտքերը, արտահայտություններն ու բառերը.

-Նիկոլը պետությունը հանձնում է, հիմարներ, ոտքի կանգնեք,

-նարատիվ,

-էկզիստենցիալ պատերազմ,

-Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում,

-խոսույթ,

-վերջին փամփումտ,

-կեղծ օրակարգ,

-համախմբում,

-ճանապարհային քարտեզ,

-աշխարհաքաղաքական կոնսենսուս,

-հեղափոխություն չի եղել, որովհետև Նիկոլը ոչ մի խոստում չի կատարել,

-տեսլական,

-սա արդեն վերջն է:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ.

Գեղանկարը`

«Առավոտյան ստուգայց»,

Մաքսիմ Կանտոր, 1987 թիվ:

Դիտվել է՝ 1958

Մեկնաբանություններ